«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նոր դասով ապահովագրական գործունեության լիցենզիա տրամադրելու և ընկերության ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 170 Ա
04.10.2022
«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նոր դասով ապահովագրական գործունեության լիցենզիա տրամադրելու և ընկերության ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիան վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 159-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» Կանոնակարգ 3/01-ի 6-րդ գլխով, հաշվի առնելով այն, որ «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 19.09.2022թ., 20.09.2022թ. և 27.09.2022թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ նոր դասով ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022թ. սեպտեմբերի 30-ի թիվ 41 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել նոր՝ «Երաշխիքի տրամադրում» դասով ապահովագրական գործունեության լիցենզիա:
- Վերաձևակերպել «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ թիվ 0002 (0043) լիցենզիան` կապված սույն որոշման 1-ին կետով նախատեսված դասով լիցենզիայի տրամադրման հետ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2022 թ. հոկտեմբերի 10, ք. Երևան