«ՖՐԻԴՈՄ ՖԻՆԱՆՍ ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0021 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 169 Ա
 04.10.2022

«ՖՐԻԴՈՄ ՖԻՆԱՆՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0021 լիցենզիան վերաձևակերպելու մասին 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 16Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, նրանց կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի 124-րդ կետով,

հաշվի առնելով այն, որ «ՖՐԻԴՈՄ ՖԻՆԱՆՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ն (այսուհետ նաև՝ Ընկերություն) 19.07.2022թ., 08.08.2022թ., 25.08.2022թ. 30.08.2022թ,14.09.2022թ․և 20.09.2022թ․դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0021 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ,

հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022թ. սեպտեմբերի 23-ի թիվ 40 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Վերաձևակերպել «ՖՐԻԴՈՄ ՖԻՆԱՆՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0021 լիցենզիան՝ կապված լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման հետ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2022 թ. հոկտեմբերի 10, ք. Երևան