«ԱՎԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկլերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 337 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 162 Ա
 23.09.2022

«ԱՎԱՆՍ» ՍՊԸ գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 337 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետով, հաշվի առնելով, որ «ԱՎԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 30.08.2022 թ. հայտ և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` կապված լիցենզիայի վերաձևակերպման հետ (մեծածավալ իրերի պահպանության համար նախատեսված «ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Հաղթանակի 1-ին փողոց, թիվ 46 տարածք» հասցեում գտնվող տարածքի շահագործման դադարեցման հետ), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 38 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Վերաձևակերպել «ԱՎԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 337 լիցենզիան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. սեպտեմբերի 27, ք. Երևան