Ա/Ձ «Հրաչյա Հախվերդյան» փոխանակման կետին տրված արտարժույթի առուվաճառքի թիվ 331 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 157 Ա
 16.09.2022

Ա/Ձ «Հրաչյա Հախվերդյան» փոխանակման կետին տրված արտարժույթի առուվաճառքի թիվ 331 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 1-ին ենթակետը,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 39 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա/Ձ «ՀՐԱՉՅԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ» (լիցենզիա՝ թիվ 331) փոխանակման կետը (այսուհետ՝ Փոխանակման կետ) սկսած 2021 թվականի մայիսի 25-ից մեկ տարուց ավելի անընդմեջ գործունեություն չի իրականացրել (Փոխանակման  կետը,  ի դեմս տնօրեն Հրաչյա Հախվերդյանի, 2021 թվականի մայիսի 25-ի հայտարարությամբ  Կենտրոնական բանկին տեղեկացրել է գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին, որից հետո գործունեությունը վերսկսելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ Կենտրոնական բանկ չի ներկայացվել, ավելին՝ 16.05.2021 թվականից սկսած՝ Կենտրոնական բանկ չեն ներկայացվել նաև Փոխանակման կետի շաբաթական հաշվետվությունները, որոնք պարտադիր են գործունեություն իրականացնող փոխանակման կետերի համար)՝ Կենտրոնական բանկի  խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի հունիսի 27-ի թիվ 165-Ա որոշմամբ Ա/Ձ «ՀՐԱՉՅԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ» Փոխանակման կետին տրված արտարժույթի առուվաճառքի թիվ 331 լիցենզիան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
  3. Սույն որոշումը կարող է 15-օրյա ժամկետում բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. սեպտեմբերի 16, ք. Երևան