«Կապիտալ թրեյդեր» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 445/1 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 149 Ա
06.09.2022
«Կապիտալ թրեյդեր» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 445/1 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետով,
հաշվի առնելով այն, որ «Կապիտալ Թրեյդեր» ՍՊԸ-ն 18.08.2022 թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 445/1 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (26.08.2022թ. թիվ 36 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Ուժը կորցրած ճանաչել «Կապիտալ Թրեյդեր» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 445/1 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2022 թ. սեպտեմբերի 13, ք. Երևան