«ՍԱԲ ՏՐԱՍՏ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 693 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 137 Ա
 23.08.2022

«ՍԱԲ ՏՐԱՍՏ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 693 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ՍԱԲ ՏՐԱՍՏ» ՍՊԸ-ն 10.08.2022թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի օգոստոսի 19-ի թիվ 34 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել «ՍԱԲ ՏՐԱՍՏ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 693 լիցենզիան՝ կապված գտնվելու վայրի փոփոխության հետ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. օգոստոսի 29, ք. Երևան