Ա/Ձ Սեդիկ Սահակյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 716 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 136 Ա
 23.08.2022

Ա/Ձ Սեդիկ Սահակյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 716 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Սեդիկ Սահակյանը 29.07.22թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 716 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022թ. օգոստոսի 19-ի թիվ 34 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել Ա/Ձ Սեդիկ Սահակյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 716 լիցենզիան` կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ (գործունեության վայրի նոր հասցեն է՝ ՀՀ,Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, գյուղ Վերին Պտղնի, Նոր թաղամաս 1-ին փողոց, թիվ 19):
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման  օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. օգոստոսի 29, ք. Երևան