«ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 829 ) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 108 Ա
 28.06.2022

«ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ-ին (լիցենզիա թիվ 829 ) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ-ն 02.06.2022թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2022թ. հունիսի 24-ի թիվ 26 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է.

  1. «ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ-ի (լիցենզիա թիվ 829) թիվ 5 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Հ. Քոչարի փողոց, 16/6 շենք, 64, 65, 66 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Հովհաննես Խաչատրյան

2022 թ. հունիսի 30, ք. Երևան