«ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ին (լիցենզիա թիվ 462) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 107 Ա
28.06.2022
«ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ին (լիցենզիա թիվ 462) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» և «իթ» կետերով, «Զվարթնոց միջազգային օդանավակայանում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 5-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, Հաշվի առնելով այն, որ «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ն 19.05.2022թ. և 07.06.2022թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա ստանալու միջնորդությամբ, որի հետ կապված՝ «ԷՔՍՉԵՅՆՋ ԷՔՍՊՐԵՍ» ՍՊԸ-ն ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2022թ. հունիսի 24-ի թիվ 26 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի (լիցենզիա թիվ 462) թիվ 1 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ «ՀՀ, ք. Երևան, Զվարթնոց միջազգային օդանավակայանի ժամանման սրահի ուղեբեռի ստացման գոտի» հասցեում գործունեություն իրականացնելու համար։
- «ԷՔՍՉԵՅՆՋ ԷՔՍՊՐԵՍ» ՍՊԸ-ին համարել «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ին տրված փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիայի հիման վրա արտարժույթի առուվաճառքի գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան
2022 թ. հունիսի 30, ք. Երևան