«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նոր դասով ապահովագրական գործունեության լիցենզիա տրամադրելու և ընկերության ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 106 Ա
 28.06.2022

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊԸ-ին նոր դասով ապահովագրական գործունեության լիցենզիա տրամադրելու և ընկերության ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 159-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» Կանոնակարգ 3/01-ի     6-րդ գլխով, հաշվի առնելով այն, որ «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ն 13.06.2022թ. և 15.06.2022թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ նոր դասով ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022թ. հունիսի 24-ի թիվ 26 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է .

  1. «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ին տրամադրել նոր՝ «Երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն» դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա։
  2. Վերաձևակերպել «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ի՝ ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ թիվ 0002 (0043) լիցենզիան` կապված սույն որոշման 1-ին կետով նախատեսված դասով լիցենզիայի տրամադրման հետ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ      Հովհաննես Խաչատրյան

2022 թ. հունիսի 30, ք. Երևան