Արտարժույթի փոխանակման կետերում օրենսդրության համապատասխանության ստուգումներ իրականացնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ
 Որոշում

20/01/2023թ. թիվ 1/14Ա

Արտարժույթի փոխանակման կետերում օրենսդրության համապատասխանության ստուգումներ իրականացնելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 391-րդ   և  395 -րդ   հոդվածները՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

  1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտին՝ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2023 թվականի հունվարի 23-ից մինչև 2023թվականի դեկտեմբերի 31-ը  ընկած  ժամանակահատվածում  իրականացնել օրենսդրության համապատասխանության ստուգումներ:
  2. Հաստատել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած փոխանակման կետերի ցանկը՝ համաձայն հավելվածի:
  3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի վրա։

          4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                        ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ