Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 110Ա
 03/04/2007

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի և 20-րդ հոդվածի «թ» կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության   կենտրոնական  բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է.

  1. Հաստատել Հայաստանի  Հանրապետության  կենտրոնական բանկի 2006 թվականի տարեկան հաշվետվությունը:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին՝ մինչև սույն թվականի ապրիլի 27-ը խմբագրել և մինչև մայիսի 28-ը թարգմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006 թվականի տարեկան հաշվետվությունը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ   Տ. Սարգսյան

2007 թ. ապրիլի 9, ք. Երևան