Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի ապրիլի 5-ի թիվ 55-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 127-Ն
02.08.2022
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի ապրիլի 5-ի թիվ 55-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 04.08.2022
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ հոդվածով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի ապրիլի 5-ի «2022-2023 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Եղիշե Չարենց-125», «Հայոց բանակի կազմավորման 30-ամյակ» ոսկե և «Հայոց բանակի կազմավորման 30-ամյակ», «Օգանեսոն (Օg)», «Դավիթ Բեկ», «Օհան Դուրյան-100» արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու մասին» թիվ 55-Ն որոշման 3-րդ կետում «օգոստոսի 22-ից» բառերը փոխարինել «սեպտեմբերի 13-ից» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2022 թ. օգոստոսի 3, ք. Երևան