2023 Թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 123-Ն
26.07.2022
2023 Թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- 2022 թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դնել 2023 թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները:
- Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2022թ. հուլիսի 29, ք. Երևան