Ազգային դրամի 30-ամյակին նվիրված 10, 20, 50, 100, 200, 500 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամների դիմերեսի էսքիզները հաuտատելու մաuին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 116 Ա
12.07.2022
Ազգային դրամի 30-ամյակին նվիրված 10, 20, 50, 100, 200, 500 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամների դիմերեսի էսքիզները հաuտատելու մաuին
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը, Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի փետրվարի 8-ի թիվ 01 ԱԳ որոշումը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել Ազգային դրամի 30-ամյակին նվիրված 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամների դիմերեսի էսքիզները՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
- Uույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2022թ. հուլիսի 13, ք. Երևան