2023 Թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 111 Ա
 28.06.2022

2023 Թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի  1-ին մասի «ե» և «է» կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 29-ի թիվ 71 Ա որոշմամբ հաստատված արծաթե ներդրումային դրամների թողարկման ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Հաստատել 2023 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները` համաձայն սույն որոշման Հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Հովհաննես Խաչատրյան

2022 թ. հունիսի 30, ք. Երևան