2023 Թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 110 Ա
28.06.2022
2023 Թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի փետրվարի 21-ի թիվ 24 Ա որոշմամբ հաստատված ոսկե ներդրումային դրամների թողարկման ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել 2023 թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները` համաձայն սույն որոշման Հավելվածի:
- Uույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան
2022 թ. հունիսի 30, ք. Երևան