Գնագոյացումը գյուղատնտեսական մթերքների շուկայում
ԱՓ 08/02-04
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Գնագոյացումը գյուղատնտեսական մթերքների շուկայում
Արթուր Նախշիկյան և Անահիտ Թևոսյան
Ներածություն
ՀՀ կենտրոնական բանկը գների կյունությունը դիտարկելով իր գլխավոր նպատակը առանձնակի ուշադություն է դրաձնում տնտեսությունում գնագոյացման գործընթացի տնտեսագիտական մեկնաբանմանը, և ակտիվորեն իրականացնում է այդ խնդրին ուղղված վերլուծական աշխատանքներ:
Այս աշխատանքի հիմնական նպատակն է` հետազոտել գնագոյացման առանձնահատկությունները գյուղատնտեսությունում: Փորձել մակրո և միկրո մակարդակներում վերլուծել գյուղատնտեսական մթերքների գների վարքագիծը պայմանավորղ գործոնները, գյուղատնտեսական մթերքների շուկաների կառուցվածքային առանձնահատկությունները:
Աշխատանքում մասնավորապես ներկայացվում է վերջին տաս տարիներին գյուղատնտեսությունում արձանագրված տնտեսական զարգացումները, տրվում է գյուղատնտեսական մթերքների շուկաների կառուցվածքային նկարագիրը և քննարկվում է կոնկրետ ապրանքային շուկայում գնագոյացման գործընթացը: Աշխատանքում վերլուծվել է վերջին հինգ տարիներին գյուղատնտեսական մթերքների գների վրա մակրոտնտեսական գործոնների թողած ազդեցությանը: Վերջում դաողություններ են արված գյուղատնտեսության հնարավոր զարգացումների վերաբերյալ:
Աշխատանքի արդյունքում ակնկալվում է ձևակերպել գյուղատնտեսական մթերքնրի շուկաներում գնագոյացման հիպոթեզեր:
Որպես այս փաստաթղթի տրամաբանական շարունակություն նախատեսվում է ստուգել ձևակերպված հիպոթեզերը և մոդելավորել: