Գյուղատնտեսական մթերքների գնագոյացման մոդելավորում
ԱՓ 08/03-02
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Գյուղատնտեսական մթերքների գնագոյացման մոդելավորում
Արթուր Նախշիկյան և Անահիտ Թևոսյան
Ներկայացում
Գնագոյացումը գյուղատնտեսական մթերքների շուկայում աշխատանքային փաստաթղթում մեր կողմից փորձ էր արվել ձևակերպել և տեսականորեն հիմնավորել գյուղատնտեսական մթերքների շուկաներում գնագոյացման վերաբերյալ հիպոթեզեր: Այս փաստաթղթում արդեն մենք կփորձենք ներկայացնել այդ հիպոթեզների ստուգման և մոդելավորման արդյունքները: Հիպոթեզերի ստուգման համար օգտագործվել է տարբեր աղբյուրների և բնույթի տեղեկատվություն:
Մասնավորապես, կներկայացնենք էկոնոմետրիկական վերլուծությունների արդյունքները, որտեղ օգտագործվել են Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկատվությունը, ՀՀ ԿԲ և Հայգյուղփոխբանկի կողմից գյուղացիական տնտեսություններում և սննդի վերամշակող ձեռնարկություններում իրականացված վիճակագրական հարցումների ամփոփ տեղեկատվությունը: Ըստ կոնկրետ ապրանքների կամ ապրանքախմբերի շուկաների աշխատանքում նախ ներկայացվում է հիմնական հիպոթեզի էկոնոմետրիկական նկարագրությունը (specification), այնուհետև այդ նկարագրության գնահատականը, և վերջապես վիճակագրական հարցումների արդյունքները կոնկրետ քննարկվող հիպոթեզի վերաբերյալ: