Դրամավարկային պայմանների ինդեքսի հայեցակարգի կիրառությունը Հայաստանի Հանրապետությունում
ԱՓ 08/01-03
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Դրամավարկային պայմանների ինդեքսի հայեցակարգի կիրառությունը Հայաստանի Հանրապետությունում
Տիգրան Պողոսյան
Ներածություն
Աշխատանքի նպատակն է Հայաստանի համար հաշվարկված դրամավարկային պայմանների ինդեքսի միջոցով գնահատել ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը՝ համադրելով այն ծրագրված ուղղությունների հետ: Նյութում ներկայացված են դրամավարկային պայմանների ինդեքսի էությունը, տեսական հիմնավորվածությունը և դերը դրամավարկային քաղաքականության մշակման գործընթացում: Կանադայի օրինակով, որտեղ առաջինն է կիրառվել ԴՊԻ-ն, նկարագրված է դրամավարկային պայմանների ինդեքսի հայեցակարգը: Այնուհետև, էմպիրիկ վերլուծությունների հիման վրա, 1996-2000 թթ. ժամանակահատվածի տվյալներով, հաշվարկվել է դրամավարկային պայմանների ինդեքսը ՀՀ տնտեսության համար և ՀՀ կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականության ուղղվածության գնահատման տեսանկյունից վերլուծվել դրա վարքագիծը նշված ժամանակահատվածում: Այլ խոսքով ասած՝ նյութն ամփոփել է ՀՀ տնտեսության համար դրամավարկային պայմանների ինդեքսի կառուցման ու կիրառման նպատակով Արժույթի միջազգային հիմնադրամի տեխնիկական աջակցությամբ ՀՀ կենտրոնական բանկի մասնագետների կողմից իրականացված աշխատանքի արդյունքները: