Պետական ծախսերի կառուցվածքի, հարկաբյուջետային կարգավորումների և տնտեսական աճի միջև կապը
ԱՓ 08/01-01
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Պետական ծախսերի կառուցվածքի, հարկաբյուջետային կարգավորումների և տնտեսական աճի միջև կապը
Անժելա Կարապետյան
Անցումային շրջանում գտնվող երկրների փորձը ցույց է տվել, որ դրամավարկային քաղաքականության ծրագրերի իրականացումը մեծապես կախված է հարկաբյուջետային քաղաքականությունից և տնտեսական ցուցանիշների վրա վերջինիս ազդեցությունից: Ուստի, այդ էտապում արդիական խնդիր է դառնում հարկաբյուջետային հատվածի և տնտեսության մնացած հատվածների հետ վերջինիս փոխազդեցությունների ոլորտների առավել մանրակրկիտ ուսումնասիրումը: Այդ նպատակով ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը ներկայացնող գրականություն և խնդրին առընչվող էմպիրիկ վերլուծություններ: Վերլուծվել և Պետական միջնաժամկետ ծախսերի 2005-07թթ. ծրագրի ներքո ներկայացվել է ՀՀ համախմբված բյուջեի ծախսերի կառուցվածքի և հարկաբյուջետային կարգավորումների ազդեցությունը տնտեսական աճի վրա կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում: