Հայտարարություն
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով գնում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից հին ու նոր դրամանիշեր՝ մետաղադրամներ և թղթադրամներ, որոնք տարբեր ժամանակահատվածներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը գնում է միայն այն դրամանիշերը, որոնք բացակայում են իր դրամագիտական հավաքածուում և անհրաժեշտ են այն համալրելու համար:
Դրամանիշերի գնման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ստեղծված է մասնագիտացված հանձնաժողով, որն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի շենքում յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 10-00 մինչև 12-30: Տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 592903 կամ 592900:
ՀՀ կենտրոնական բանկ
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ. (010) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am