Թողարկվել է նոր հուշադրամ
Թողարկվել է նոր հուշադրամ
ՀՀ կենտրոնական բանկը մայիսի 16-ից շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը:
«ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ»
Դիմերես` հայ գիտնականներին նվիրված հուշասյան հատված (գտնվում է Երևանի պետական համալսարանի սրահում, քանդակագործ` Վահան Ղազարյան, ճարտարապետ` Լևոն Բալայան, ճարտարագետ` Սոս Մանուկյան) և «SCIENTIA POTENTIA EST» մակագրությունը:
Դարձերես` «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակից հատված (գտնվում է Երևանի պետական համալսարանի մուտքի մոտ, քանդակագործ` Արա Սարգսյան, ճարտարապետ` Ռոմեո Ջուլհակյան): Ֆոնին` ԵՊՀ շենքի ուրվագծի և գերբի պատկերներն են:
Տեխնիկական չափանիշներ
| Անվանական արժեքը (դրամ) |
1000 |
| Մետաղը, հարգը |
արծաթ, 925 |
| Քաշը (գ) |
33.60 |
| Տրամագիծը (մմ) |
40.00 |
| Թողարկման քանակը (հատ) |
500 |
| Դրամաշուրթը | ատամնավոր |
| Որակը | պրուֆ |
Էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան (դիմերես) և Վարդան Վարդանյան (դարձերես):
Հատվել է Լիտվայի դրամահատարանում: