«ԱԷՍ ԿՐԵԴԻՏ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԿՈՂԲԱՑԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ


28 հոկտեմբերի 2026 թ. թիվ 1/429 Ա

«ԱԷՍ ԿՐԵԴԻՏ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԿՈՂԲԱՑԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 4-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (28.10.2026թ. թիվ 50 արձանագրություն) և «ԱԷՍ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 04.09.2026թ․ և 13.10.2026 միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ ․

1. Գրանցել «ԱԷՍ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «ԿՈՂԲԱՑԻ» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ

 

 

․