Նոբելյան մրցանակ 2026. ինչպե՞ս են միլիոնավոր անհատական որոշումները ձևավորում տնտեսական քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
Հետազոտական ամփոփագիր 2026-06
Նոբելյան մրցանակ 2026. ինչպե՞ս են միլիոնավոր անհատական որոշումները ձևավորում տնտեսական քաղաքականությունը
Կալի Միսիրեան, Աննա Օհանջանյան, Ալեքսանդր Շիրխանյան
Համառոտագիր
Նոբելյան կոմիտեն տնտեսագիտության ոլորտի 2026թ. մրցանակը շնորհել է Ռոբերտ Հոլին (Stanford University) և Մայքլ Վուդֆորդին (Columbia University)՝ «մակրոտնտեսական կայունացման միկրոտնտեսական հիմքերի համար»։
Սույն հետազոտական ամփոփագիրն անդրադառնում է մրցանակակիրների աշխատանքներին։
Հոլի և Վուդֆորդի աշխատանքները ցույց են տալիս, որ տնտեսությունը կայունացնելու համար պետք է հասկանալ ոչ միայն մակրոտնտեսական ցուցանիշների կապերը, այլև այն միլիոնավոր որոշումները, որոնցից դրանք ձևավորվում են։ Հոլը ցույց տվեց, որ ընտանիքների սպառումն արտացոլում է նրանց սպասումները ապագայի նկատմամբ, իսկ Վուդֆորդը այդ և այլ միկրոտնտեսական հիմքերի վրա կառուցեց մի պարզ, բայց հզոր մոդել, որով այսօր աշխատում են կենտրոնական բանկերն ու կառավարություններն ամբողջ աշխարհում։