«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2026 թ. թիվ 1/394 Ա
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 188-րդ կետը, 201-րդ կետի 1-ին ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 46 արձանագրություն) և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից 01.09.2026թ. և 22.09.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Գրանցումից հանել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի համապատասխանության ապահովման գործառույթի համար պատասխանատու անձի պաշտոնում գրանցված Կարեն Ադամյանին:
2. Գրանցել Կարեն Ադամյանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի վարչության նախագահի տեղակալի պաշտոնում:
3. Գրանցել Կարեն Ադամյանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի վարչության անդամի պաշտոնում:
4. Գրանցումից հանել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնում գրանցված Արման Մուրադյանին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ մուտքագրվելու կամ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ
․