«ԱԿՄԱՆ ԸՆԴ ԳՐԻՇԿՈ ՔԵՓԻԹԼ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱԿՄԱՆ ԸՆԴ ԳՐԻՇԿՈ ՔԵՓԻԹԼ» ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Խ Ո Ր Հ ՈՒ Ր Դ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2026 թվականի թիվ 268 Ա
«ԱԿՄԱՆ ԸՆԴ ԳՐԻՇԿՈ ՔԵՓԻԹԼ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱԿՄԱՆ ԸՆԴ ԳՐԻՇԿՈ ՔԵՓԻԹԼ» ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117 Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Ակման ընդ Գրիշկո Քեփիթլ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2026 թվականի օգոստոսի 12-ին և օգոստոսի 27-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Ակման ընդ Գրիշկո Քեփիթլ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ակման ընդ Գրիշկո Քեփիթլ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 44 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է․
1. Գրանցել «Ակման ընդ Գրիշկո Քեփիթլ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ակման ընդ Գրիշկո Քեփիթլ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ակման ընդ Գրիշկո Քեփիթլ Մենեջմենթ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «Ակման ընդ Գրիշկո Քեփիթլ Մենեջմենթ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մարտին Գալստյան
Երևան
․