«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2026 թ. թիվ 1/387 Ա
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2026 թվականի օգոստոսի 28-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել առավելագույնը 50,000,000,000 (հիսուն միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով և 50,000,000 (հիսուն միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 45 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ․
1. Գրանցել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ կողմից 2026 թվականի օգոստոսի 28-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ մուտքագրվելու կամ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ
.