«ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ ԱՆՎԱՆԱԿԱՆ, ՈՉ ՓՈԽԱՐԿԵԼԻ, ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

11 սեպտեմբերի 2026 թ. թիվ 1/368 Ա

«ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ ԱՆՎԱՆԱԿԱՆ, ՈՉ ՓՈԽԱՐԿԵԼԻ, ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բիբլոս Բանկ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը 2026 թվականի օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 5,000,000,000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով և 20,000,000 (քսան միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, ոչ փոխարկելի, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68 Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն 13․08․2026թ․ և 04․09․2026թ․ ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 43 արձանագրություն)`

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցել «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից 2026 թվականի օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված անվանական, ոչ փոխարկելի, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը (2026 թվականի օգոստոսի 13-ին և սեպտեմբերի 4-ին ներկայացված լրացումներով):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ մուտքագրվելու կամ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից։

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                      Արմեն Նուրբեկյան

 

․