«ԼՈՆԳՎԵՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ 30-ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
8 սեպտեմբերի 2026 թ. թիվ 1/365 Ա
«ԼՈՆԳՎԵՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ 30-ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի դիրքորոշումը (08.09.2026 թվականի թիվ 24 արձանագրություն) և քննարկելով 11.02.2026թ․, 06․03․2026թ․, 03․04․2026թ․, 08․04․2026թ․, 08․05․2026թ․, 01․06․2026թ․, 01․07․2026թ․, 15․07․2026թ․ և 13․08․2026թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված «ԼՈՆԳՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման վերաբերյալ միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Կասեցնել «ԼՈՆԳՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման համար որոշում ընդունելու 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԼՈՆԳՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ԼՈՆԳՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
.