«ԷՅ ԷՄ ՓԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-Ի «ԳՐՈՈՒԹ ԼԵՆԴ» ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՓԱԿ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՈՎ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Խ Ո Ր Հ ՈՒ Ր Դ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2026 թվականի թիվ 238 Ա
«ԷՅ ԷՄ ՓԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-Ի «ԳՐՈՈՒԹ ԼԵՆԴ» ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՓԱԿ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՈՎ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ՀՈԿԱՅ ԿԱՊԻՏԱԼ ԱՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ն 2026 թվականի հունիսի 6-ին և օգոստոսի 12-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԷՅ ԷՄ ՓԻ Մենեջմենթ» ՍՊԸ-ի «ԳՐՈՈՒԹ ԼԵՆԴ» ոչ հրապարակային փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի անվանափոխությամբ և մի շարք այլ փոփոխություններով պայմանավորված կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի (2026 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 42 արձանագրություն) եզրակացությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Գրանցել «ԷՅ ԷՄ ՓԻ Մենեջմենթ» ՍՊԸ «ԳՐՈՈՒԹ ԼԵՆԴ» ոչ հրապարակային փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի անվանափոխությամբ և մի շարք այլ փոփոխություններով պայմանավորված կանոնների փոփոխությունները (ֆոնդի նոր անվանումն է՝ «ՀՈԿԱՅ ԿԱՊԻՏԱԼ ԱՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ի «ԳՐՈՈՒԹ ԼԵՆԴ» ոչ հրապարակային ներդրումային ֆոնդ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՀՈԿԱՅ ԿԱՊԻՏԱԼ ԱՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ՀՈԿԱՅ ԿԱՊԻՏԱԼ ԱՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան
․