«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱԲՈՎՅԱՆ» ԵՎ «ԶԵՅԹՈՒՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 232 Ա
25.08.2026
«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱԲՈՎՅԱՆ» ԵՎ «ԶԵՅԹՈՒՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետով սահմանված պահանջները,
հաշվի առնելով, որ «ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերությունը 07.08.2026թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի օգոստոսի 12-ի թիվ 38 արձանագրություն)՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Հաշվառումից հանել «ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերության «Աբովյան» և «Զեյթուն» մասնաճյուղերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ մուտքագրվելու կամ «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ                             Արմեն Նուրբեկյան
Երևան