«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ «ՊՐԵՄԻՈՒՄ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/350 Ա
19.08.2026
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ «ՊՐԵՄԻՈՒՄ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 6-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի օգոստոսի 19-ի թիվ 40 արձանագրություն) և «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 06.08.2026թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Գրանցել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ «Պրեմիում» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ մուտքագրվելու կամ «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ` սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ