«ՅՈՒ ԱՅ ԹԻ Ի ԷՔՍՊՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/346 Ա
18.08.2026
«ՅՈՒ ԱՅ ԹԻ Ի ԷՔՍՊՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ՅՈՒ ԱՅ ԹԻ Ի ԷՔՍՊՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2026 թվականի օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի հուլիսի 22-ի թիվ 1/308Ա որոշմամբ գրանցված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի առևտրի ազդագրի լրացման գրանցման հայտ և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Գրանցել «ՅՈՒ ԱՅ ԹԻ Ի ԷՔՍՊՈ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի հուլիսի 22-ի թիվ 1/308Ա որոշմամբ գրանցված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի առևտրի ազդագրի լրացումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒ ԱՅ ԹԻ Ի ԷՔՍՊՈ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «Սիրիուս Կապիտալ» ՓԲԸ մուտքագրվելու, կամ «ՅՈՒ ԱՅ ԹԻ Ի ԷՔՍՊՈ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ