«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված հաշվետվություն տրամադրող մի խումբ անձանց համար կազմակերպվել են սեմինարներ:
Սույն թվականի հունիս-հուլիս ամիսներին ՀՀ տարածքում գործող բանկերի, ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի, վարկային կազմակերպությունների, դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև խաղային ոլորտի կազմակերպությունների համար կազմակերպվել են սեմինարներ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ) կանխարգելման գործառույթի իրականացման վերաբերյալ: Սեմինարներին մասնակցել են նաև համապատասխան վերահսկող մարմինների ներկայացուցիչները:
Սույն թվականի հունիս-հուլիս ամիսներին ՀՀ տարածքում գործող բանկերի, ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի, վարկային կազմակերպությունների, դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև խաղային ոլորտի կազմակերպությունների համար կազմակերպվել են սեմինարներ ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ կանխարգելման գործառույթի իրականացման վերաբերյալ: Սեմինարներին մասնակցել են նաև համապատասխան վերահսկող մարմինների ներկայացուցիչները: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՓԼ սպառնալիք ներկայացնող նախորդող հանցագործությունների, ՓԼ սխեմաների բացահայտման, ՓԼ/ԱՖ կասկածելի չափանիշներ հայտնաբերման, կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն տրամադրելու կարողությունների բարձրացման, կրիպտոակտիվների շրջանառությունից բխող ՓԼ/ԱՖ ռիսկերի բացահայտման և կանխարգելման, Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի 1267, 1373, 1718, 1737 և դրանց հաջորդող բանաձևերով նախատեսված թիրախային ֆինանսական պատժամիջոցներին առնչվող պարտականությունների, ինչպես նաև ԱՖ/ԶՈԶՏՖ պատժամիջոցներից խուսափելու մեթոդների և ռիսկերի, հաճախորդի պատշաճ ուսումնասիրության, այդ թվում՝ գույքի ծագման աղբյուրը և իրական շահառուներին պարզելու վերաբերյալ թեմաներ:
Դասընթացները կրելու են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկել ՓԼ/ԱՖ, ինչպես նաև ԶՈԶ/ՏՖ դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ: