«ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 220 Ա
11.08.2026
«ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ և 9-րդ կետերը,
հաշվի առնելով, որ «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 17.07.2026թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու վերաբերյալ, ինպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի օգոստոսի 5-ի թիվ 37 արձանագրություն)` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 877) թիվ 2 մասնաճյուղին տրամադրել լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի պողոտա 42 շենք, 4 տարածք հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:



Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                  Մ․ Գալստյան
Երևան