«ՆԵՔՍՈՒՍ ՔԵՓԻԹԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 221 Ա
11.08.2026
«ՆԵՔՍՈՒՍ ՔԵՓԻԹԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի 5-րդ գլխով,
հաշվի առնելով, որ «ՆԵՔՍՈՒՍ ՔԵՓԻԹԱԼ» ՓԲԸ ստեղծումը նախաձեռնող անձանց՝ Արամ Խաչատրյանի և Գրիգոր Համբարձումյանի կողմից 03.11.2025թ․, 05․11․2025թ․, 03.02.2026թ., 16․02․2026թ․, 10․03․2026թ․, 31.03.2026թ․, 29․04․2026թ․, 25․05․2026թ․, 19․06․2026թ․, 07․07․2026թ․, 13․07․2026թ․, 15․07․2026թ․, 21․07․2026թ․ և 03.08.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի օգոստոսի 5-ի թիվ 37 արձանագրություն) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 11.08.2026թ. թիվ 43 ԾԳ Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել «ՆԵՔՍՈՒՍ ՔԵՓԻԹԱԼ» փակ բաժնետիրական ընկերությունը և տրամադրել ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա՝ հետևյալ ներդրումային ծառայությունները մատուցելու համար.

  • հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում,
  • իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում,
  • արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրում հաճախորդներին,
  • արժեթղթերի չերաշխավորված տեղաբաշխման իրականացում,
  • իր կամ հաճախորդի հաշվին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների իրականացում,
  • փոխառության տրամադրում հաճախորդներին՝ արժեթղթերով գործարքների իրականացման համար, պայմանով, որ փոխատուն հանդիսանում է նման գործարքի կողմ,
  • արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման հետ կապված ծառայությունների մատուցում,
  • խորհրդատվության տրամադրում ընկերություններին կապիտալի կառուցվածքի, կորպորատիվ ռազմավարության հարցերի վերաբերյալ, ընկերությունների վերակազմակերպման հետ կապված խորհրդատվական և այլ ծառայությունների մատուցում,
  • արժեթղթերով գործարքների հետ կապված հետազոտությունների, ֆինանսական վերլուծությունների և այլ ընդհանուր ներդրումային առաջարկությունների կազմում և տարածում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արամ Խաչատրյանին և Գրիգոր Համբարձումյանին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ              Մ․ Գալստյան
Երևան