«ՋԻ ԴԱԲԼՅՈՒ ԿԱՊԻՏԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ «ՋԻ ԴԱԲԼՅՈՒ ԳԼՈԲԱԼ ՖԱՆԴ» ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 215 Ա
11.08.2026
«ՋԻ ԴԱԲԼՅՈՒ ԿԱՊԻՏԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ «ՋԻ ԴԱԲԼՅՈՒ ԳԼՈԲԱԼ ՖԱՆԴ» ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով,
հաշվի առնելով այն, որ «ՋԻ ԴԱԲԼՅՈՒ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ն (նախկինում՝ «Լ Ինվեսթմենթս» ՍՊԸ) 2026 թվականի հուլիսի 15-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ՋԻ ԴԱԲԼՅՈՒ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարման ներքո գտնվող «ՋԻ ԴԱԲԼՅՈՒ ԳԼՈԲԱԼ ՖԱՆԴ» ոչ հրապարակային ստանդարտ միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունը գրանցելու միջնորդությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հուլիսի 29-ի թիվ 36 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել «ՋԻ ԴԱԲԼՅՈՒ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարման ներքո գտնվող «ՋԻ ԴԱԲԼՅՈՒ ԳԼՈԲԱԼ ՖԱՆԴ» ոչ հրապարակային ստանդարտ միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները՝ կապված նաև ֆոնդի անվանափոխությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՋԻ ԴԱԲԼՅՈՒ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ՋԻ ԴԱԲԼՅՈՒ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                 Մ․ Գալստյան
Երևան