«ՔՐԵԴԵՔՍ» ՍՊԸ ԳՐԱՎԱՏԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/333 Ա
11.08.2026
«ՔՐԵԴԵՔՍ» ՍՊԸ ԳՐԱՎԱՏԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ուսումնասիրելով «Քրեդեքս» ՍՊԸ (այսուհետև՝ նաև Գրավատուն) կողմից 2026 թվականի հուլիսի 24-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ Գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Համաձայնություն տալ «Քրեդեքս» ՍՊԸ գրավատան կողմից 2026 թվականի հուլիսի 24-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմաններին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ