ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/329 Ա
05.08.2026
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 188-րդ կետը և 201-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (05.08.2026թ․ թիվ 37 արձանագրություն) և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից 01.07.2026թ. և 31․07․2026թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Գրանցումից հանել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ՝ ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոնում գրանցված Սերոբ Վարդանյանին:
2. Գրանցել Սերոբ Վարդանյանին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ մուտքագրվելու կամ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու
օրվան հաջորդող օրվանից:
4. Սույն որոշման 2-րդ կետն ուժի մեջ է 6 ամիս ժամկետով։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան