«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ «ԴԻԼԻՋԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/327 Ա
05.08.2026
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ «ԴԻԼԻՋԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 6-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (05.08.2026թ. թիվ 37 արձանագրություն) և «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 13.07.2026թ. միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Գրանցել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ «Դիլիջան» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ մուտքագրվելու կամ «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ` սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան