«ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԱՐԱՐԱՏ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/326 Ա
05.08.2026
«ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԱՐԱՐԱՏ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 25.10.2011թ. թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 104-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (05․08․2026թ. թիվ 37 արձանագրություն) և «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 17.07.2026թ. միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1․Հաշվառել «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության «Արարատ» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան