«Լ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 0021 ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/325 Ա
05.08.2026
«Լ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 0021 ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 29.07.2025թ. թիվ 127-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման կարգը» կանոնակարգ 10/41-ի 11-րդ գլուխը,
հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (05.08.2026թ. թիվ 37 արձանագրություն) և «ՋԻ ԴԱԲԼՅՈՒ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ 17․07․2026թ․ միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Վերաձևակերպել «Լ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ին տրված թիվ 0021 ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվությունը` պայմանավորված «Լ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ի անվանափոխությամբ: Նոր անվանումն է՝ «ՋԻ ԴԱԲԼՅՈՒ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՋԻ ԴԱԲԼՅՈՒ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ՋԻ ԴԱԲԼՅՈՒ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ                                      Հովհաննես Խաչատրյան