«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/317 Ա
29.07.2026
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 188-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հուլիսի 29-ի թիվ 36 արձանագրություն) և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կողմից 02.07.2026թ. և 20.07.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթուղթը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Գրանցել Արմեն Օրուջյանին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան