«ՊԼԱՏԱՆ ԿԱՊԻՏԱԼ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/313 Ա
22.07.2026
«ՊԼԱՏԱՆ ԿԱՊԻՏԱԼ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հուլիսի 22-ի թիվ 35 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի հուլիսի 28-ի թիվ 212 Ա որոշումը և «Պլատան Կապիտալ Մենեջմենթ» ՍՊԸ-ի ստեղծումը նախաձեռնող անձանց՝ Հայկ Ոսկանյանի և Կարլեն Խաչատրյանի կողմից 18.05.2026թ․, 08.06.2026թ․, 25.06.2026թ․, 16․07․2026թ․ և 17․07․2026թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. «Պլատան Կապիտալ Մենեջմենթ» ՍՊԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Հայկ Ոսկանյանին։
2. «Պլատան Կապիտալ Մենեջմենթ» ՍՊԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Տարոն Վարազդատյանին:
3. «Պլատան Կապիտալ Մենեջմենթ» ՍՊԸ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցել Նարինե Բալասանյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայկ Ոսկանյանին և Կարլեն Խաչատրյանին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                           Հովհաննես Խաչատրյան