«ԻԿՈ ՄԱՇԻՆԵՐԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/305 Ա
15.07.2026
«ԻԿՈ ՄԱՇԻՆԵՐԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ԻԿՈ ՄԱՇԻՆԵՐԻ» ՍՊԸ (այսուհետ՝ նաև Ընկերություն) 2026 թվականի հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 1,100,000,000 (մեկ միլիարդ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԻԿՈ ՄԱՇԻՆԵՐԻ» ՍՊԸ 2026 թվականի հուլիսի 3-ին, հուլիսի 9-ին և հուլիսի 10-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացումներ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հուլիսի 15-ի թիվ 34 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Գրանցել «ԻԿՈ ՄԱՇԻՆԵՐԻ» ՍՊԸ կողմից 2026 թվականի հունիսի 8-ին (հուլիսի 3-ին, հուլիսի 9-ին և հուլիսի 10-ին ներկայացված լրացումներով) 1,100,000,000 (մեկ միլիարդ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻԿՈ ՄԱՇԻՆԵՐԻ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԻԿՈ ՄԱՇԻՆԵՐԻ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ