«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԱՊՊԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ» RL 1-001 ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 197 Ա
14.07.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԱՊՊԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ» RL 1-001 ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,
հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները,
հաշվի առնելով այն, որ «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպությունը 22.04.2026թ., 05.06.2026թ. և 15.06.2026թ. միջնորդագրերով և կից փաստաթղթերով դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնները գրանցելու միջնորդությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հուլիսի 8-ի թիվ 33 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. Գրանցել «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության խորհրդի 2026 թվականի ապրիլի 7-ի թիվ 6-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ՀԿ մուտքագրվելու կամ «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ՀԿ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ․ Գալստյան Երևան