«ԻՆՖԻՆԻԹԻ էՅէՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ 30-ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/304 Ա
14.07.2026
«ԻՆՖԻՆԻԹԻ էՅէՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ 30-ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հուլիսի 8-ի թիվ 33 արձանագրություն) և քննարկելով 03.02.2026թ․, 20.02.2026թ. և 15․04․2026թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ «ԻՆՖԻՆԻԹԻ էՅէՄ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման վերաբերյալ միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի՝ 04.03.2026թ․ թիվ 1/100 Ա որոշմամբ կասեցված՝ «ԻՆՖԻՆԻԹԻ էՅէՄ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՆՖԻՆԻԹԻ էՅէՄ» փակ բաժնետիրական մուտքագրվելու կամ «ԻՆՖԻՆԻԹԻ էՅէՄ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ