«ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՆԸ ԹԻՎ 0030 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ 20-ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/303 Ա
14.07.2026
«ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՆԸ ԹԻՎ 0030 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ 20-ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը,
հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հուլիսի 8-ի թիվ 33 արձանագրություն) և քննարկելով 23․01․2026թ․, 29․04․2026թ․, 30․04․2026թ․, 26․06․2026թ․, 29․06․2026թ․ և 01․07․2026թ․ «ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0030 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 04․02․2026թ․ թիվ 1/52 Ա որոշմամբ կասեցված «ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0030 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդագրի քննության 20-օրյա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ