«ԱՐԱՄԱԶԴ ԻՆՎԵՍԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ 30-ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/302 Ա
14.07.2026
«ԱՐԱՄԱԶԴ ԻՆՎԵՍԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ 30-ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հուլիսի 1-ի թիվ 32 արձանագրություն) և քննարկելով 08.01.2026թ., 26.02.2026թ., 03.04.2026թ., 15.05.2026թ., 18.05.2026թ., 01.06.2026թ., 16.06.2026թ. և 18.06.2026թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ «ԱՐԱՄԱԶԴ ԻՆՎԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման վերաբերյալ միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 04.03.2026թ․ թիվ 1/106 Ա որոշմամբ կասեցված՝ «ԱՐԱՄԱԶԴ ԻՆՎԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման 30-օրյա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐԱՄԱԶԴ ԻՆՎԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ԱՐԱՄԱԶԴ ԻՆՎԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ